ՈՐՈՏՆԱ ՀԷԿ
Որոտնա հէկ-ի շինարարական աշխատանքները սկսվել են 2004 թ. փետրվարին, իսկ արդեն նույն թվականի նոյեմբերի 30-ին գործարկվել է կայանի առաջին ագրեգատը:

Կայանը գտնվում է Որոտանի կիրճում:
Որոտնա հէկ-ի տեխնիկական տվյալները
►Դրվածքային հզորությունը` 3 X 400 կվտ-շառավղաառանցքային տիպի տուրբիններ
►Ջրի քանակը` 2500 լիտր վարկյան
►Ճնշումը` 60 մ
►Խողովակաշարի տրամագիծը` 1400 մմ
►Խողովակաշարի երկարոությունը` 3200 մ
►Կայանը միացված է “Շամբ հէկ հանգույց” 35/6 կվ ենթակայանի 6 կվ բջիջին
Գործարկումից հետո Որոտնա հէկ-ում կատարվել են զգալի փոփոխություններ՝
►Փոխարինվել է երկրորդ ագրեգատի բանվորական անիվը, տեղադրվել է առավել բարձր ՕԳԳ-ով ռուսական արտադրության միձույլ բանվորական անիվ
►Երրորդ ագրեգատի փոխարեն տեղադրվել է 650 կվտ հզորությամբ նոր ագրեգատ
►6 կվ-ի յուղային անջատիչներով բջիջները փոխարինվել են նոր վակումային անջատիչներով բջիջների
►Տեղադրվել է նոր արդիական ղեկավարման համակարգ՝ առավել զգայուն ռելեական պաշտպանությամբ
2008 թ. կատարվել է մասշտաբային վերակառուցում, կառուցվել են նոր պատվար, տղմազտարան ու ձկնուղի: Առաջին անգամ Հայաստանում տեղադրվել է ֆրանսիական “Հիդրոպլյուս” ընկերության ֆյասգետ (բառացի՝ ապահով դարպասներ) համակարգ, որը գետի ցանկացած (մինչև 130 խմ վրկ) հոսքի դեպքում անվտանգ է դարձնում հիդրոկառույցների աշխատանքը: Նշված փոփոխությունների և ներդրումների շնորհիվ զգալիորեն ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, կրճատվել են խափանումները, բարձրացել է կայանի հուսալիությունը:
2005 թ. արտադրվել է 6.381.310 կվտ ժամ, 2010 թ.` 8.388.139 կվտ ժամ, 2015 թ. առաջին կիսամյակում՝ 4.323.869 կվտ ժամ էլեկտրաէներգիա:
ՀԷԿ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ
| 1 | ՓՀԷԿ-ի անվանում | «Որոտնա» փոքր ՀԷԿ | |||||
| 2 | Կազմակերպության անվանում | «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ | |||||
| 3 | Ազդակիր համայնք/ Տարածքի վարչական պատկանելիություն | Որոտան համայնք | |||||
| 4 | Գետ (երկարություն) |
|
|||||
| 5 | Մարզ | Սյունիքի մարզ | |||||
| 6 | Կայանի տիպ |
|
|||||
| 7 | Հաշվարկային ճնշում (մ) | 60 | |||||
| 8 | Բնապահպանական ելք (մ3/վ) | ||||||
| 9 | ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելք (մ3/վ) | 2.5 | |||||
| 10 | Դրվածքային հզորություն | կՎտ 3 x 400 | |||||
| 11 | Էլ.էներգիայի փաստացի օգտակար առաքումը 2014թ-(մլն.կՎտ.ժամ) | 9 086 774 | |||||
| 12 | Շահագործման տարեթիվ | 2005 թ | |||||
| 13 | Լիցենզիայի համար | 0154 | |||||
| 14 | Լիցենզիայի ժամկետ | 28.12.2014-28.12.2019 | |||||
| 15 | ՋԹ-ի համար | 000080 | |||||
| 16 | ՋԹ-ի ժամկետ | 04.05.2015-04.05.2020 թթ.. | |||||
| 17 | Ջրառի և ջրահեռացման կոորդինատներ ըստ ՋԹ-ի |
Х=46˚06΄44,7˝ Х=46˚07΄55,9˝ |
Y=39˚29΄50,5˝ Y=39˚28΄47,1˝ |
H=1444 H=1386 |
|||
ՏՂՄԱԶՏԱՐԱՆ
| N | Տղմազտարանի պարամետրերը | ՉՄ | Մեծություն |
| 1 | Երկարություն | մ | 36 |
| 2 | Լայնություն | մ | 8.8 |
| 3 | Խորություն | մ | 4.5 |
ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ
| N | Պարամետր | ՉՄ | Մեծություն |
| 1 | Երկարություն | մ | 3200 |
| 2 | Տրամագիծ | մմ | 1400 |
| 3 | Նյութի տեսակ | պողպատյա |
ՋՐԱՌ
| N | Պարամետր | ՉՄ | Մեծություն |
| 1 | Բարձրությունը | մ | 4 |
| 2 | Ջրթափ ճակատի երկարությունը | մ | 15 |
ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՋՐԱՆՑՔ
| N | Պարամետր | ՉՄ | Մեծություն |
| 1 | Երկարությունը | մ | 38 |
| 2 | Լայնությունը | մ | 4 |
| 3 | Բարձրությունը | մ | 2,3 |
ՀԷԿ-Ի ՇԵՆՔԸ
| N | Պարամետր | ՉՄ | Մեծություն |
| 1 | Երկարությունը | մ | 26 |
| 2 | Լայնությունը | մ | 9 |
| 3 | Բարձրությունը | մ | 4.5-5.5 |
| 4 | Ագրեգատների քանակը | հատ | 3 |