ՀՀ, Սյունիքի մարզ, 3516, գյուղ Շաքի
Երևանյան գրասենյակ - ՀՀ, Երևան, 0010, Փ. Բուզանդի 1/3
  shaqi_hek@tiezerk.am
  (+374 10) 522 610 (+374 10) 521 280

ՇԱՔԻ ՀԷԿ

Շաքի հէկ-ը կառավարական հանձնաժողովի կողմից շահագործման է հանձնվել 1936 թ. օգոստոսի 17-19-ին: Կայանի շինարարությունը տևել է շուրջ վեց տարի՝1931-1936 թթ.: Ընդ որում կայանի առաջին ագրեգատը գործարկվել է 1935 թ. նոյեմբերին, երկրորդը` շուրջ վեց ամիս հետո: Կայանի շինարարության վրա 1935 թ. գներով ծախսվել 1 600 000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ռուբլի: Կայանի դրվածքային հզորությունը հաշվարկված էր 1 200 ձիաուժ, մոտ 882 կվտ, ճնշումը 57 մետր է: Կայանը սնվում է Որոտանի Շաքի գետից, որը սկիզբ է առնում Շաքիի սառնորակ աղբյուրներից: Շաքի ՀԷԿ-ը Հայաստանի հիդրոէներգետիկայի պատմության յուրահատուկ կոթող է, որը համարվում է թանգարան բաց երկնքի տակ: 

Շաքի հէկ-ում գործարկումից մինչ օրս արտադրվել է շուրջ 125 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որից շուրջ 50 միլիոնը` սեփականաշնորհման 15 տարիների ընթացքում: 

ՀՀ կառավարության 1996 թ. թիվ 321 որոշմամբ Շաքի հէկ-ը 1997 թ. մրցույթով սեփականաշնորհվել և մինչ օրս շահագործվում է "Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ" ՍՊԸ-ի կողմից: Սեփականաշնորհումից հետո աշխատում էր կայանի ագրեգատներից ընդամենը երկուսը, այն էլ իր հզորության 25-30 տոկոսի չափով՝ արտադրելով մոտ 80-100 կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Անհրաժեշտ ներդրումներից հետո էլեկտրաէներգիայի արտադրությունը շուրջ երեք անգամ ավելացավ՝ կազմելով 300 կվտ/ժամ: Ներկայումս արտադրվում է շուրջ 500 կվտ/ժամ էլեկտրաէներգիա: 

                                           

Ջրի սակավության և հնացած հիդրոագրեգատների պատճառով անհնար է դարձել հասնել դրվածքային հզորության, սակայն արտադրվում է այնքան էլեկտրաէներգիա, որքան երբևէ չի արտադրվել: 15 տարվա ընթացքում "Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ" ՍՊԸ-ն պարբերաբար նորոգման և վերակառուցման աշխատանքեր է կատարում:

►Փոխարինվել են 1935 թ. գործող երկու խողովակաշարերը: Մոնտաժվել է 700 մմ տրամագծով 2 *115 մ երկարությամբ խողովակաշար:

Հիմնովին վերանորոգվել է դերիվացիոն ջրանցքը, տղմազտարանը, մաքրվել է թափված ապառներից 420 մ երկարությամբ ոչ ճնշումային թունելը:

Փոխարինվել է երկրորդ ագրեգատի 1935 թ. աշխատանքի մեջ գտնվող բանվորական անիվը, տեղադրվել է ռուսական արտադրության միաձույլ բանվորական անիվ ավելի բարձր ՕԳԳ-ով:

Վերջին խոշորածավալ աշխատանքները կատարվել են 2014 թ., փոխվել է երկու գործող՝ 115 մ երկարությամբ 700 մմ տրամագծով խողովակներից առաջին ագրեգատը սնող  խողովակաշարը: Մոնտաժվել է 1000 մմ տրամագծով 115 մ երկարությամբ խողովակաշար:

►Առաջին ագրեգատի փոխարեն մնտաժվել է 650 կվտ հզորությամբ նոր ագրեգատ  :

Մոնտաժվել է 6 կվ վակումային անջատիչներով բջիջներ, արդիական ղեկավարման համակարգով:

Փոխարինվել է կայանի միագծանի սխեման, նախկին երկու՝ 560 և 1000 կվա հզորությամբ ուժային տրանսֆորմատորների փոխարեն տեղադրվել է մեկ 1000 կվա հզորությամբ տրանսֆորմատոր: Նախկին ՓԲՍ-1 փոխարինվել է ԲԲՍ-ով, 35/04 կվ-180 կվա հզորությամբ սեփական կարիքների տրանսֆորմատորը փոխարինվել է 6/04 կվ -100 կվա հզորությամբ տրանսֆորմատորով:

Վերակառուցումից հետո զգալիորեն կրճատվել են էլեկտրաէներգիայի կորուստները, ենթակայանի սպասարկումը դարձել է առավել անվտանգ և դյուրին, կատարված ներդրումների և փոփոխությունների շնորհիվ զգալիորեն ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: 

2005 թ. արտադրվել է 2.865.261, 2010 թ.` 4.027.877,  2015թ. առաջին կիսամյակում` 2.604.151 կվտ ժամ էլեկտրաէներգիա:

Այժմ Շաքի հէկ-ի դրվածքային հզորությունը 400+650 կվտ է:

Ագրեգատների տիպը շառավղաառանցքային է:

Կայանը միացված է “Շաքի-35 կվ” օդային գծին:

 

ՀԷԿ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

1 ՓՀԷԿ-ի անվանում «Շաքի» փոքր ՀԷԿ
2 Կազմակերպության անվանում «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ
3 Ազդակիր համայնք/  Տարածքի վարչական պատկանելիություն Շաքի համայնք
4 Գետ (երկարություն) ՇԱՔԻ – գետ: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից և Շաքի գյուղից 1 կմ հվ-արմ. ձախից միախառնվում Որոտան գետին: Երկարությունը` 17 կմ:
5 Մարզ Սյունիքի մարզ 
6 Կայանի տիպ Հիդրոէկեկտրակայան, հաշվարկային
7 Հաշվարկային ճնշում (մ)  54.5
8 Բնապահպանական ելք (մ3/վ) 0.2
9 ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելք (մ3/վ) 1.5
10 Դրվածքային հզորություն կՎտ 840
11 Էլ.էներգիայի փաստացի օգտակար առաքումը 2014թ-(մլն.կՎտ.ժամ) 4 745 493
12 Շահագործման տարեթիվ 1936 թ
13 Լիցենզիայի համար 0024
14 Լիցենզիայի ժամկետ 25.06.1999-25.06.2029
15 ՋԹ-ի համար 000081 
16 ՋԹ-ի ժամկետ 04.05.2015-04.05.2020 թթ..
17 Ջրառի և ջրահեռացման կոորդինատներ ըստ ՋԹ-ի

Х=45˚59΄480˝

Х=45˚59΄395˝

Y=39˚33΄127˝

Y=39˚32΄520˝ 

H=1675

H=1621 

ԴԵՐԻՎԱՑԻԱ

N Դերիվացիայի պարամետրերը ՉՄ Մեծություն
Բաց դերիվացիա
1 Ջրանցքի երկարություն մ Ընդամենը՝ 499 մ, որից 113 մ. բաց դերիվացիա, 386 մ ոչճնշումային թունել
2 Ջրանցքի կտրվածք մ2 2.88
Ճնշումային ավազան 
1

Երկարությունը

Լայնությունը

Խորությունը սկզբում

Խորությունը վերջում

մ

մ

մ

մ

5.0

6.4

1.9

3.5

Ճնշումային դերիվացիա 
1 Խողովակի տրամագծերը (ըստ  նախագծի) մմ Մի գիծը 1000 մմ, երկրորդը՝ 800 մմ
2 Խողովակաշարի երկարությունը մ 113

ՋՐԱՌ

N Պարամետր ՉՄ Մեծություն
1 Բարձրությունը մ 2.0
2 Ջրթափ ճակատի երկարությունը մ 16.3

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՋՐԱՆՑՔ

N Պարամետր ՉՄ Մեծություն
  Երկարությունը մ 39 (որից 25 մետրը ծածկված է)
  Լայնությունը մ 2.0-2.5
  Բարձրությունը մ 1.80

ՀԷԿ-Ի ՇԵՆՔԸ

N Պարամետր ՉՄ Մեծություն
1 Երկարությունը մ 30.1
2 Լայնությունը մ 7.2
3 Բարձրությունը մ 7.2
4 Ագրեգատների քանակը հատ 2