ՄԵՐ ՄԱՍԻՆ
"Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ'' ՍՊԸ ստեղծվել է 1997 թ. Աղասի Հակոբջանյանի և Արսեն Գալստյանի կողմից, երկու հավասարաչափ մասնաբաժնով, գրանցման վկայական N 037830:
1997 թ., համաձայն ՀՀ կառավարության 1996 թ. թիվ 321 որոշման, Շաքի հէկ-ը մրցույթով սեփականաշնորհվել է և մինչ օրս շահագործվում է ընկերության կողմից:
Որոտնա հէկ-ը կառուցվել է 2004 թ.: Շինարարական աշխատանքներն սկսվել և ավարտվել են ռեկորդային ժամկետներում: 2004 թ. փետրվարին սկսվել են հողային աշխատանքները, իսկ դեկտեմբերին արդեն էլեկտրաէներգիա է առաքվել Հայաստանի էլեկտրական ցանցեր: Հիդրոէլեկտրակայանը կառուցված է Որոտանի կիրճում, Որոտան գետի վրա:
Ընկերությունը նոր տեխնոլոգիաների և սարքավորումների լայնածավալ ներդրումների շնորհիվ նվազեցնում է կորուստներն ու ավելացնում էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը: Ընկերությունն իր տնտեսական գործունեությունն իրականացնում է արհեստավարժ անձնակազմի միջոցով: Աշխատակիցների թիվը կազմում է շուրջ 20 հոգի՝ 153 000 դրամ միջին աշխատավարձով: